Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Էդուարդ Շարմազանով. Լկտի սուտ է, թե արտախորհրդարանական ուժերը պատերազմի ընթացքում տեղյակ են եղել նախապատրաստվող եռակողմ հայտարարության տեքստին

Էդուարդ Շարմազանով. Լկտի սուտ է, թե արտախորհրդարանական ուժերը պատերազմի ընթացքում տեղյակ են եղել նախապատրաստվող եռակողմ հայտարարության տեքստին
13.11.2020 | 21:57

Պետության գլխին կանգնած մարդը պետք է մտածեր ոչ թե իր աթոռը պահելու, լայքեր հավաքելու, այլ պետության անվտանգությանը ծառայելու մասին: Այժմ նա պետք է հրաժարական տա, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը:


«Նա ի վիճակի չէ ապահովելու Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի անվտանգությունը: Նա գիշերային ծածուկ պայմանագիր ստորագրեց, 44 օր խաբեց ժողովրդին, թե հաղթելու ենք: Ամեն օրը ձգելով՝ հասել ենք նրան, որ կապիտուլյացիայի ակտ է ստորագրել: Այսօր զոհասեղանին դրված է Հայաստանի, Սյունիքի ճակատագիրը: Մեր պայքարը մեկն է՝ Փաշինյանը պետք է անցնցում, կամավոր հեռանա: Մեզ պետք է համերաշխ Հայաստան», - ասաց Շարմազանովը:


Նա լկտի սուտ որակեց տեղեկությունները, թե արտախորհրդարանական ուժերը պատերազմի ընթացքում տեղյակ են եղել նախապատրաստվող եռակողմ հայտարարության տեքստին: «Մեր հանդիպումների ժամանակ ասել ենք, որ պետք է կանգնեցնել պատերազմը, դիմել մեր ռազմավարական դաշնակցին, բայց որևէ կոնկրետ պատասխան չենք ստացել: Միայն ասել են՝ հաղթելու ենք: Մենք մեր մտահոգություններն ասել ենք, մեր խիղճը մաքուր է», - ասաց ՀՀԿ գործիչը։

Դիտվել է՝ 1849

Մեկնաբանություններ